A
A
Մեր թիմերի մրցակիցները հայտնի են
Այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցավ 2012 թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունների վիճակահանությունը:
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հանդես կգա ընտրական 10-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Սլովակիայի, Հունաստանի եւ Անդորայի այդ տարիքային հավաքականները: Այս խմբի ընտրական մրցաշարը տեղի կունենա 2011 թ հոկտեմբերի 21-26-ը, Հայաստանում:
Մեր մինչեւ 17 տարեկանների ընտրանին վիճակահանությամբ ընդգրկվել է ընտրական 9-րդ խմբում: Այստեղ մեր թիմի հետ հանդես կգան Ուելսի, Սերբիայի եւ Լիտվայի հավաքականները: Խաղերը կկայանան 2011 թ հոկտեմբերի 17-ից 22-ը, Սերբիայում: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Սլովենիայում 2012 թվականին: