Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ սամբիստները ՀՀ հավաքականի կազմում են

Սպորտ
28b02d33e08360f603686aabb06f521a

Հայաստանի սամբոյի պատվիրակությունը մեկնում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաք` դեկտեմբերի 3-ից 5-ը մասնակցելու Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ Մարկարյանի մրցանակների միջազգային մրցաշարին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են տեղեկատվությունը, թե` մրցաշարին Լեռնային Ղարաբաղը հանդես է գալու առանձին թիմով, չի համապատասխանում իրականությանը. արցախցի սամբիստներն ընդգրկված են ՀՀ պատվիրակության կազմում:

Հավելենք, որ մարզիկներից բացի Արմավիր են մեկնում նաև ՀՀ վաստակավոր մարզիչներ Էռնեստ Միրզոյանն ու Վովիկ Խոջայանը, Միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: