Բացել լրահոսը Փակել լրահոսը
275298661_5756694831026477_5650112424243626350_n
A A
Հասարակություն

Տեղ համայնքի ոռոգման ցանցի աշխատանքները սկսված են

Տեղ համայնքը տեղեկացնում է տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 1-ից Տեղ համայնքի Տեղ բնակավայրում մեկնարկել է ՄԱԿ- ի պարենի գրասենյակի կողմից հովանավորվող Տեղի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքները տևելու են մինչև 2022 թվականի Ապրիլի 30-ը , որի արդյունքում մենք երեսուն երկար ու ձիգ տարիներից հետո ունենալու ենք այդքան երազելի ոռոգման ջուր։

Համայնքի ղեկավար` Դավիթ Ղուլունցը այսօր շրջայց կատարեց աշխատանքների կատարման շրջան և տեղում համապատասխան ցուցումներ տվեց աշխատողներին։

Մենք շնորհակալություն ենք հայտնում ՄԱԿ- ի պարենի գրասենյակի` Սննդի և արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար` պարոն Վահան Առաքելյանին` համագործակցության և բարձր մակարդակի հարաբերությունների ձևավորման համար։