Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լևոն Սահակյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Լևոն Սահակյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Մարտի 4-ի նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով ԿԲ խորհրդի անդամի ընտրության արդյունքները, նշել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր:

69 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ  Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրվել Լեւոն Սահակյանը:

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածությունը: