Այսօր և վաղը 6-8 աստիճանով ցրտելու է
Աջակցիր «Ա1+»-ինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 5-ի գիշերը, 6-ին, 7-ին և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև։ Մարտի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարզերի առանձին հատվածներում այսօր, մարտի 5-ի, 7-ի, 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Մարտի 5-ի գիշերը, 6-ին, 7-ի, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային 2-5 մ/վ, մարտի 4-ին, 5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-ին և 5-ին կնվազի 6-8 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։