Բացել լրահոսը Փակել լրահոսը
274704888_466230985197793_6054667842998520376_n
A A
Պաշտոնական

Նախագահի պաշտոնը ստանձնում եք ՀՀ-ի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում․ Փաշինյանը՝ Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հարգելի պարոն Խաչատուրյան.

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:

ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ  կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ հավասարակշռմանը: 

Կրկին անգամ ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն Նախագահ»: