
A
A
Աշոցքում Հայաստանի դահուկորդների առավելությամբ մեկնարկել է դահուկավազքի զարգացող երկրների գավաթի խաղարկությունը
Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի զարգացող երկրների գավաթի խաղարկությունը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցումային 1-ին օրը բոլոր մեդալները նվաճել են Հայաստանի պատվիրակները։ Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում հաղթել է Թադևոս Պողոսյանը (Աշոցք)։ Մրցանակային 2-3-րդ տեղերը գրավել են Սպարտակ Ոսկանյանը (Աշոցք) և Գարիկ Պարսամյանը (Գյումրի)։
Կանանց 5 կմ ազատ ոճում մրցանակային եռյակն այսպիսի տեսք ունի՝ Կատյա Գալստյան (Աշոցք), Անգելինա Մուրադյան (Աշոցք), Աննա Ռաշոյան (Գյումրի)։