Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գազի գնի բարձրացումը չի երևալու քաղաքացիների վրա (տեսանյութ)

«Դեռևս նախորդ տարվանից Հայաստանի հանրապետություն մատակարարվող գազի կալորիականությունը ավելացել է»․կառավարության նիստին գազի գնի հացին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց՝ նախորդ տարվա ընթացքում սպառած նույն խորանարդ մետր գազի դիմաց  կալորիականությունը ավելի բարձր է։ Ավելացել է ջերմատվությունը։

«Եթե չեմ սխալվում այս հաշվարկն արվել է միայն ջերմաէլեկտրակայանների հետ կապված»,-ընգծեց Փաշինյանը՝ նշելով, որ քաղաքացիները սակայն նույն գնով ավելի բարձր ջերմատվությամբ գազ են սպառել։

«Օրինակ գիտեք, որ Եվրոպայում 1000 խորանարդ մետր գազի գինը հասել է՝ 2400 դոլարի»։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը միջոցներ է ձեռնարկել Հայաստանում 1000 խորանարդ մետ գազի դիմաց 165 դոլար գինը պահպանելու համար։

Վարչապետը վերահաստատեց, որ այս գինը չի հաշվարկվում շուրջ 100․000 անապահով ընտանիքների համար,  ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում ապրողների։