A
A
Հայաստանը հաղթեց Հնդկաստանին
Հայաստանի մինչեւ 16 տարեկան շախմատիստների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Թուրքական Բուրդուր քաղաքում տեղի ունեցող շախմատի պատանեկան օլիմպիադայում:
Հերթական, 5-րդ տուրում, մեր թիմը 3:1 հաշվով հաղթեց Հնդկաստանի ընտրանուն: Վաստակելով 16,5 միավոր` մեր պատանի շախմատիստները միանձնյա գլխավորում են աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Թուրքիայի 1-ին թիմը Հայաստանից 2 միավոր քիչ է վաստակել:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն հենց օլիմպիադայի երկու առաջատարները: