Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշվեցին լավագույնները

Սպորտ
0a33ea0330ac7e25bb78e1836c43b17c

2010 թվականի Եվրոպայի լավագույն ձյուդոիստ է ճանաչվել հույն մարզիկ Իլիաս Իլիադիսը: Նման որոշում է կայացրել ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի համաժողովը, որն տեղի է ունեցել Կիեւում: Այս տարի 90 կգ քաշային ձյուդոիստը հաղթող է դարձել բոլոր մրցումներում, այդ թվում Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունում:

Կին ձյուդոիստներից լավագույն է հռչակվել 70 կգ քաշային Լյուսի Դեկոսը (Ֆրանսիա): Ըստ մասնագետների` բոլորից հեռանկարային ձյուդոիստներ են համարվում 20-ամյա Աբիդել Յունը (Հունգարիա) եւ նույնպես 20-ամյա Մարկուս Նիմանը (Շվեդիա):

Տարվա լավագույն հավաքական է ճանաչվել Հոլանդիայի կանանց եւ Ֆրանսիայի տղամարդկանց թիմերը: Վերջինիս գլխավոր մարզիչ Բենուա Կամպարժեն արժանացել է լավագույն մարզչի մրցանակին: Իսկ ահա ամենակազմակերպված ֆեդերացիա է ճանաչվել Չեխիայի ձյուդոի ֆեդերացիան: