«Ռոման» պատրաստվում է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոմայի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել մի քանի ֆուտբոլիստների պայմանագրերը։ Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport օրաթերթը։
Նրանք են ֆրանսիացի Ստեֆան Ալ Շարավին, անգլիացի Քրիս Սմոլինգը, Նիկոլո Ձանիոլոն, Յորդան Վերետուն, Բրայան Քրիստանտեն, որոնց պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2023-24թթ։ Ավելին, հռոմեական ակումբը ցանկանում է 12 ամսով երկարացնել նաև Ջիանլուկա Մանչինիի պայմանագիրը, որը մինչև 2026 թվականը համարվում է ակումբի ֆուտբոլիստ։
Հռոմեացիները քննարկում են նաև թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մեկ տարով երկարացնելու հնարավորությունը, քանի որ այն ավարտվում է այս տարվա ամռանը։ Դա ցանկանում է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Միակ խնդիրը կայանում է աշխատավարձի չափի մեջ, քանի որ մեր ֆուտբոլիստը տարեկան ստանում է 5 մլն եվրո, ինչն ակումբի գործադիր տնօրեն Պինտուի համար բարձր է։
Ըստ լրատվամիջոցի, «Ռոման» ֆուտբոլիստներին նոր պայմանագրեր կառաջարկի մարտի կեսից հետո, երբ պարզ կդառնա թիմի հնարավորությունները Իտալիայի առաջնությունում և Կոնֆերենցիայի լիգայում։