Պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների և մի բան էլ ավել նախագահը․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը։
ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այսպես ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ արձագանքելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ Դուք պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ նաև ՀՀ քաղաքացիների։
«Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը։ Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների և մի բան էլ ավել նախագահը»,- ասաց Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ ՀՀ նախագահը համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է։
Հիշեցնենք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Հունվարի 23-ին ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ ներկայացնելով մի շարք պատճառաբանություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։