Բացել լրահոսը Փակել լրահոսը
77303_b
A A
Պաշտոնական

Հրդեհ Այգեզարդ գյուղում

Մարտի 2-ին, ժամը 06:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղում այրվում է անաս­նա­­­գոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեզարդ գյուղի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:17-ին, մարվել՝ 08:20-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ)։