Բացել լրահոսը Փակել լրահոսը
roads
A A
Պաշտոնական

Մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ցածր տեսանելության պատճառով (մառախուղ) Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: