A
A
Հրդեհաշիջում, տուժածների տարահանում. ԵՊԲՀ-ում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տոնի առթիվ հանրապետության տարբեր բնակավայրերում անցկացնում է միջոցառումներ, որոնք շարունակվելու են մարտ ամսվա ընթացքում։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով:
Վարժանքին հետևել են ԱԻ և ԿԳՄՍ նախարարներ Անդրանիկ Փիլոյանը, Վահրամ Դումանյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլ հյուրեր։