Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Հասարակություն

Բախվել են Մասիս-Երևան երթուղին սպասարկող ՊԱԶ ավտոբուսն ու Ford Transit-ը

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 15:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, բախվել են 48-ամյա Աղասի Ղազարյանի վարած Ford Transit մակնիշի և 52-ամյա Արմեն Եսայանի վարած ՊԱԶ  մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: