Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանին երկրաշարժ Է տեղի ունեցել

4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ադրբեջանում, Վրաստանի հետ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-, հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:34-ին: Էպիկենտրոնը գտնվել Է 21 կիլոմետր խորության վրա, ասվում Է հաղորդագրության մեջ:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը: