A
A
Երկրորդ տեղում
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 2-րդ տեղը գրավեց ֆրանսիական Նիս քաղաքում կայացած միջազգային մրցաշարում:
Մեր ըմբիշները ընդհանուր առմամբ նվաճեցին 5 մեդալ: Հովհաննես Վարդերեջյանը (66 կգ քաշային կարգ) եւ Արթուր Ալեքսանյանը (96 կգ) իրենց քաշային կարգերում հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Արտակ Հարությունյանն (60 կգ) ու Վարշամ Բորանյանը (74 կգ) բավարարվեցին արծաթե մեդալներով, իսկ Արման Պապյանը (+96 կգ) գրավեց երրորդ տեղը:
Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը, որի կազմում ոսկի մեդալ շահեց հայազգի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն Վարդերես Սամուրղաշեւը (74 կգ):