Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստանը խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով․ Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)

Հայաստանը խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով և մենք զգալով պատերազմի արհավիրքի հետևանքները մեր մաշվի վրա, բնականաբար կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հարցուպատասխանմի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում Հայաստանի տեսակետին` նշելով, որ Հայաստանը հանդես է գալիս խաղաղության և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից։

«Իրադրությունը մտահոգիչ է և Հայաստնը լինելով միջազգային անդամ երկիր և ունենալով որոշակի դիրքորոշում,  մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով»,- նշեց Աղաջանյանը` տեղեկացնելով, որ հետևում են գործընթացներին և Հայաստանը ևս պետք է պատրաստ լինի այն հետևանքներին, որոնք կարող են հանդես գալ որևէ զարգացման արդյունքում։