A
A
Գլխավորում են աղյուսակը
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը վստահ է սկսել ելույթները մինչեւ 16 տարեկան շախմատիստների օլիմպիադայում, որն այս օրերին ընթանում է Թուրքիայի Բուրդուր քաղաքում:
Առաջին տուրում մեր թիմը 4:0 հաշվով հաղթեց Թուրքմենստանի 2-րդ հավաքականին, երկրորդում առավելության հասավ Ռուսաստանի նկատմամբ` 3:1, իսկ երրորդ խաղում ջախջախեց Պորտուգալիայի ընտրանուն` 4:0: Երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով գլխավորում է աղյուսակը:
Այսօր տեղի կունենան 4-րդ եւ 5-րդ տուրերի հանդիպումները: Մեր պատանի շախմատիստները նախ կմրցեն Բելառուսի հավաքականի հետ, որը 9 միավորով ընթանում է 2-րդ տեղում:
Հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա այդ խաղից հետո: