Բացել լրահոսը Փակել լրահոսը
274487820_263057486002674_5034438731140180440_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հայ-կանադական համագործակցության հեռանկարները՝ քննարկման առանցքում

Փետրվարի 28-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում եւ Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին՝ հայտնում են ԱԺ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ, այս համատեքստում, հայ-կանադական համագործակցության հեռանկարները:

Կարեւորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները եւ միջազգային հարթակներում երկու երկրների միջեւ համագործակցությունը:

Քննարկվել են Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները: