Պետք է արագ Չինաստանի և Իրանի տնտեսական հնարավորություններից օգտվենք, եթե պատերազմը երկարի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս հակամարտությանը պետք է նայենք Արցախի տրամաբանությամբ, Արցախի նկատմամբ վերաբերմունքով։ Այս մասին նշեց Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Ռուս-ուկրաինական պատերազմին։
Պատգամավորը խոսեց այն հարցի մասին, թե ինչպես կարող է ռուս-ուկրաինական պատերազմը ազդել Հայաստանի տնտեսության վրա։ Նա նշեց, որ Ռուսաստանում բազմաթիվ խոչընդոտներ են առաջացել, փակվել են մի շարք օդային սահմաններ, բացի այդ՝ ռուբլու արժեզրկում է տեղի ունենում, որը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա․ «Պատերազմը երկարաձգվելու դեպքում պետք է արագ Չինաստանի և Իրանի տնտեսական հնարավորություններից օգտվենք»։
Սերգեյ Բագրատյանը ավելացրեց, որ Չինաստանը և Իրանը այս պահին ձեռնպահ են մնում Ռուս-ուկրաինական հակամարտությանը միջամտելուց և հետևաբար իրենց հետ առևտրատնտեսական հարաբերությունները մնում են անվտանգ։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի միջամտելուն, պատգամավորը նշեց․ «Ռուսաստանի տարածք ներխուժում չկա, ներխուժում լինելու դեպքում կաշխատի այս օրենսդրությունը»։
Մանրամասները ՝ տեսանյութում։