A
A
50 հազար եվրո` հայհոյելու համար
Գերմանիայի «Շտուտգարտի» հարձակվող Կիպրիան Մարիկան 50 հազար տուգանք կվճարի ... հենց իր ակումբին: Նա պատժվել է Գերմանիայի առաջնության «Համբուրգ» - «Շտուտգարտ» խաղում կարմիր քարտ ստանալու համար:
Ռումինացի լեգեոնականը մրցավարի հետ վիճաբանելու համար նախ դեղին քարտ է ստացել, ապա հեռացվել դաշտից: Հանդիպման մրցավարը լրատվամիջոցներով ասել է, որ Մարիկան իրեն հայհոյել է, դրա համար էլ դիմել է կարմիր քարտի օգնությանը: Դա զայրացրել է «Շտուտգարտի» ղեկավարությանը, որը որոշել է ավելի մեծ գումարով տուգանել կարգազանց խաղացողին:
Նշենք, որ ակումբը 25 հազար եվրոյով տուգանել է նաեւ Զդրավկո Կուզմանովիչին, որը խաղից հետո չէր միացել իր խաղընկերներին` ողջունելու թիմի հավատարիմ երկրպագուներին: