Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

Վթար Արմավիրում․ մեկ մարդ մահացել է, մեկ մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել

Փետրվարի 27-ին, ժամը 02.30-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղից Երասխահուն գյուղ տանող ճանապարհին մեքենա է կողաշրջվել, մեկ մարդ մահացել է, մեկ մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել:

Պարզվել է, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Երասխահուն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 42-ամյա վարորդ Օգսեն Ստեփանյանը մահացել է, իսկ 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: