«Ռոման» հաղթեց «Սպեցիային». Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 27-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Սպեցիային»:
Խաղի հիմնական ժամանակում կողմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 8-րդ րոպեին հռոմեացիները 11մ հարվածի իրավունք ստացան, որը վստահ իրացրեց Տադի Աբրահամը: Նշենք, որ դաշտի տերերը երկրորդ կեսն անցկացրին 10 ֆուտբոլիստով, քանի որ 45-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց պաշտպան Կելվին Ամիանը: «Ռոմայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին: Նա փոխարինվեց 90+2 րոպեին:
Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 44 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական` շրջանցելով Հռոմի մյուս թիմին` «Լացիոյին»: «Սպեցիան» կրեց 15-րդ պարտությունը ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 26 միավորով մնաց 16-րդ հորիզոնականում:
Հաջորդ խաղը «Ռոման» կանցկացնի մարտի 5-ին: Այդ օրը «գայլերը» սեփական դաշտում կընդունեն 5-րդ տեղում գտնվող «Ատալանտային»: