Երեւանի դեռեւս չլուծված խնդիրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին 30 տարում Երևանի քաղաքապետերից որևէ մեկին չի հաջողվել լուծել տրանսպորտի խնդիրը։ 1 մլն-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքում այդպես էլ չստեղծվեց երթուղային միասնական ցանց։
Երեւանի քաղաքապետարանը վերջին 2 տարիներին ձեռք է բերել 311 հատ փոքր և միջին դասի ավտոբուսներ։ Այս տարի գնվելու է եւս 200 ավտոբուս։ Սակայն դա բավարար չէ։
Տրանսպորտի խնդիրը կարգավորելու խոստումներ տվել են քաղաքային բոլոր իշխանությունները։ Երթուղում հայտնվող ամեն նոր ավտոբուս հույս է արթնացնում։ Բայց 40 րոպեից ավել ավտոբուսի սպասելն ու հին գազելներով խցկված երթեւեկելը վերացնում է խնդիրը կարգավորված տեսնելու ցանկացած հույս։
Մայրաքաղաքում փաստացի գործում են 37 ավտոբուսային եւ 55 միկրոավտոբուսային երթուղիներ։ Դրանք սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն եւ չորս տասնյակի հասնող մասնավոր ընկերություններ։ Ավտոբուսային յուրաքանչյուր նոր երթուղում շահագործվում են 13-14 մեքենա։ Հին երթուղիներում պատկերը մտահոգիչ է։
Մանրամասները՝ տեսանյութում