Բացել լրահոսը Փակել լրահոսը
Spanutyun-Gyumri-6
A A
Հասարակություն

Սպանություն Գյումրու կենտրոնում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ․ Առավոտ

Aravot.am-ի տեղեկություններով, գիշերը սպանություն է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝  Անդրանիկ Օզանյանի հուշարձանի մոտ։

Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով՝ գիշերը ժամը մեկն անց ութ րոպեին շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ է ստացել, որ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի դիմացից  դանակահարված վիճակում երիտասարդ է տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։ 

Գյումրի բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թվականին ծնված Վահագն Հարությունյանը՝ «կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել՝ կենսաբանական մահը վրա հասած և բազմակի կտրած-ծակած վերքերով՝  գլխի ու ազդրի շրջանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով