Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կիևի քաղաքապետը՝ Ուկրաինայի մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր վիդեոուղերձում նշել է, որ Կիևում կան դիվերսիոն խմբեր։ Ցերեկը եղել են բախումներ և փոխհրաձգություն։ Առանձին շրջաններում դրանք շարունակվում են մինչև հիմա։

Կիևում զոհվել է 6 խաղաղ բնակիչ, այդ թվում մեկ երեխա, և 14 զինվորական։ Վիրավորվել է 71 մարդ, այդ թվում 25 խաղաղ բնակիչ։