Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթոյան ասուլիս (2)
A A
Հասարակություն

ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի նախկին կառավարողները ՄԻՊ գրասենյակին չեն փոխանցել էջի կառավարման թույլատվությունները․ Տարոն Չախոյան

Մարդու իրավունքների պաշտպանի «Ֆեյսբուք»-ի էջի նախկին կառավարողները ՄԻՊ գրասենյակին չեն փոխանցել էջի կառավարման թույլատվությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։ Ի դեպ, էջը ստեղծվել է 2016 թվականի հունիսին և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։

Այն պատկանում է ՄԻՊ գրասենյակին, և առնվազն աշխատանքային էթիկետի տեսանկյունից՝ պետք է փոխանցվեր Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանին, ով արդեն ստանձնել է Պաշտպանի պարտականությունները»,- գրել է Չախոյանը՝ կից տեղադրելով ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի հղումը, որի գլխավոր լուսանկարը ՄԻՊ Արման Թաթոյանի լուսանկարն է։