Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զելենսկի
A A
Քաղաքականություն

Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան արգելել է ռուսական ռազմանավերի անցումը Սև ծովի նեղուցներով

Թուրքիան արգելել է ռուսական ռազմանավերի անցումը Սև ծովի նեղուցներով։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Շնորհակալ եմ իմ բարեկամ, Թուրքիայի նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին իրենց վճռական աջակցության համար։ «Սև ծով ռազմանավերի անցման արգելք և զգալի ռազմական ու հումանիտար աջակցության» ։ Սա չափազանց կարևոր է այսօր։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա»,- գրել է Զելենսկին։

Նշենք, որ այս պահին Թուրքիան լուրը չի հաստատել։