Բացել լրահոսը Փակել լրահոսը
1045014501_0_107_2048_1259_1920x0_80_0_0_7b97414c9ecee2d993211c6e61af7e5e.jpg
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան ռուսական բեռնատար նավ է կալանել Լա Մանշում

Լա Մանշում ռուսական նավ է կալանվել։ Риа-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ծովային պրեֆեկտուրային։

Ֆրանսիայում ՌԴ դեսպանատնից ՌԻԱ-ի հետ զրույցում հաստատել են բեռնատար նավի կալանավորման մասին տվյալները։ Դիվանագետներն անմիջապես կապ են հաստատել Ֆրանսիայի իշխանությունների հետ պարզաբանումներ ստանալու համար։

«Դեսպանատունը շտապ ահազանգ է ստացել ռուսական բեռնատար նավի նավապետից, որում նա հայտնել է, որ նավը կալանավորվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից Լա Մանշում»,- հայտնել են դեսպանատնից։

Ըստ Agence France-Presse-ի՝ նավը, հավանաբար, պատկանում է ռուսական ընկերությանը, որը պատժամիջոցների տակ է․ այն ավտոմեքենաներ էր տեղափոխում Սանկտ Պետերբուրգ։