Բացել լրահոսը Փակել լրահոսը
f600bc2e4befc4_600bc2e4bf00c
A A
Հասարակություն

Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթները կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթները, սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին:

☎️Անհրաժեշտ է նախապես հերթագրվել, զանգահարելով՝ 010 56-53-70 հեռախոսահամարով:
♦️Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես: