Բացել լրահոսը Փակել լրահոսը
27107_Elektrakan_licqavorman_kayan_M
A A
Տնտեսություն Հասարակություն

Շարունակում է աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը ՀՀ

Շարունակում է աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։

 

2021 թվականին մեր երկիր է ներկրվել 6645 տրանսպորտային միջոց

Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։

 

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը:

Վարվող քաղաքականության արդյունքում վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամոբիլների նկատմամբ,  շեշտակի ավելացել է ներկրումն ու շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:

Այսպիսով Հայաստան է ներկրվել

✅ 2019  թվականին՝ 668 տ/մ

✅ 2020 թվականին՝  2155 տ/մ

✅ 2021 թվականին՝  6645 տ/մ

Մինչդեռ, մինչև արտոնության սահմանումը, 2017-2019թթ․ ներկրվել է ընդամենը 42 էլեկտրամոբիլ։

🌐 Ներկայումս հանրապետության ողջ տարածքում առկա է մոտ 90 գործող լիցքավորման կայան` http://www.plugshare.com

 

Հավելենք նաև, որ 2022 թվականի հունվարից մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի /GCF կողմից ֆինանսավորվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության հնարավորությունների հիմնման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» դրամաշնորհային ծրագիրը,

✅ Ինչպես նաև Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։