A
A
Մեզ հակապատերազմական կոալիցիա է պետք. Զելենսկի
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել հակապատերազմական դաշինք: Զելենսկին այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Մենք պաշտպանում ենք մեր ազատությունը, մեր հողը: Մեզ անհրաժեշտ է արդյունավետ միջազգային օգնություն։ Դա քննարկել եմ Անջեյ Դուդայի հետ: Դիմել եմ «Բուխարեստի 9-յակին»՝ խնդրելով պաշտպանել և պատժամիջոցներ կիրառել, ճնշում գործադրել ագրեսորի վրա։ Միասին մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Մեզ հակապատերազմական կոալիցիա է պետք»,- գրել է Զելենսկին: