A
A
Վորոնեժի մարզում կործանվել է ՌԴ ՕՏՈւ-ի «Ան-26» ինքնաթիռը
Աջակցիր «Ա1+»-ինՎորոնեժի մարզում կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Ան-26» ինքնաթիռը, անձնակազմը զոհվել է: Այս մասին տեղեկացնում է Ռիա նովոստին։
«Փետրվարի 24-ին Վորոնեժի մարզում ռազմական տեխնիկայի տեղափոխման պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Ան-26» ինքնաթիռը։ Անձնակազմը մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը»,- հայտնում է լրատվականը։