Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պարեկները տեղափոխվում են մարզեր (տեսանյութ)

Պարեկային ծառայության՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում ներդրման վերաբերյալ քննարկում տեղի ունենցավ, որին ներկա էին ոստիկանության, պարեկային ծառայության, արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև վերոնշյալ մարզերի մարզպետներն ու տեղակալները:

Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության կողմից՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Քննարկման մեկնարկին ներկայացվեց պարեկային ծառայության երևանյան փորձը։ Քննարկմանը ներկա էր նաև Պարեկային ծառայության պետը, որն ըստ կազմակերպիչների՝ շատ կարևոր է, քանի որ ներկայացվեց մայրաքաղաքային աշխատանքը, փորձն ու հմտությունները, նշելով մարտահրավերներն ու խնդիրները, որոնք արձանագրվել են պրակտիկայում։

Առաջիկայում նախատեսվում է պարեկային ծառայության գործարկումը Շիրակի և Լոռու, հետո նաև մյուս մարզերում։

Քննարկման ընթացքում ի հայտ եկավ, թե ինչ քարոզչական , տեղեկատվական արշավ պետք է իրականացվի, որպեսզի ունենան Երևանի նման դիմելիության բարձր մակարդակ։

Մանրամասները՝ տեսանյութում։