A
A
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոնը համալրել է կազմը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ» թիմի կազմը համալրել է բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոնով։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական «Նովորիզոնտինո» թիմում, որից հետո տեղափոխվել է Հայաստանի` պաշտպանելով «Արարատի» և «Ուրարտուի» գույները։
Հայաստանի Պրեմիեր լիգայում Վիտինյոն անցկացրել է 39 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։