A
A
Արտագնա աշխատանքի մեկնողնե՛ր, ՌԴ մուտք գործելուց 30 օրում պետք է կատարել հետևյալ գործողությունները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտնում է՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում պետք է կատարեն հետևյալ գործողությունները`
Քայլ
. Անցնել բուժզննում ( մի քանի այց. նախ այդ ընթացակարգերը անցնելու, ապա բժշկական փաստաթղթերը ստանալու համար): Այս ընթակարգերը անհրաժեշտ է անցնել դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։
Քայլ
. Գրանցվել ըստ գտնվելու/բնակության վայրի («գրանցում»регистрация): Սա անհրաժեշտ է դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։
Քայլ
. ՌԴ ՆԳՆ լիազոր մարմիններին ներկայացնել բժշկական փաստաթղթերը եւ անցնել դակտիլոսկոպիկ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը ( հաշվի առեք, որ կլինեն մի քանի այց): Ընթացակարգը տևում է 1-2 օր։