Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մտածեցին՝ ավելի լավ է այդ շան լափը իրենց գլխին փաթվի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Կանխատեսելի էր «Քաղաքացիական պայմանագրի» վարքագիծը, որովհետև արտաքին հարաբերությունների նիստում իրենց ներկայացրած դիրքորոշումը հուշում էր, որ իրենք անգամ խուսափելու են բաց քննարկումից և հասարկության առաջ իրենց տեսակետները հայտնելուց։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն՝ անդրադառնալով այսօր չկայացած ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում «Շուշի հռչակագիրը» դատապարտելու հարցն էր։

«Մտածեցին, որ ավելի լավ է հանձնաժողովում իրենց գլխին շատ լափը փաթվի և ավելի քիչ աղմուկ բարձրանա, բայց պետք է ասեմ, որ ամսի 21-ից սկսած Հայաստանի իշխանությունը փաստացի չի դատապարտում «Շուշի հռչակագիրը», որն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ ՀՀ և Արցախի Հանրապետությունը վտանգված են այդ հռչակագրով ու նշելով, որ այնտեղ ներկայացված է ծավալապաշտական ծրագիր։

«Եվ Հայաստանը, ի դեմս իր խորհրդարանի, չի դատապարտում կամ մտահոգություն չի հայտնում «Շուշի հռչակագիրի» հետ կապված՝ դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը քվեարկում է ՀՀ անկախության հռչակագրի դեմ»,- ասաց պատգամավոր Արթուր Թևանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։