Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ինձ աքսորելու նախաձեռնողներից մեկը եղել է Սամվել Բաբայանը․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)

«Մինչև այդ հայտարարություն անելը Անդրանիկ Քոչարյանը կարող էր ուսումնասիրել իմ անձնական գործը, իմ անցած ճանապարհը և հասկանար, որ ես երբեք չեմ փոխում իմ որոշումները։ Ես հանձնաժողով չեմ գնա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով 44- օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Ա․ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ՄՀակոբյանը դեռ իր որոշումը փոխելու ժամանակ ունի։

ՄՀակոբյանն ասաց, թե արտախորհրդարանական որոշ ուժեր նույնպես որոշել են նույն հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել և իրեն հրավիրել են մասնակցելու։ Մերժել է նաև այդ առաջարկը։ «Ես գտնում եմ, որ հանձնաժողով պետք չէ։ Եթե ուզում ես ինչ-որ մի գործ ձախողել, պետք է հանձնաժողով ստեղծես»,- ասաց ՄՀակոբյանը։ 

Վերջինս անդրադարձավ նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարություններին և ասաց, որ պատերազմի օրերին իրեն Արցախից աքսորողներից մեկը նա է եղել։

ՄՀակոբյանն ասաց, թե ՍԲաբայանն ինքը բանակից ջոկատներ է դուրս բերել ինչ-որ օպերացիա իրականացնելու համար և դրանով վնասել է բանակին։ Նա նաև հավելեց թե Արցախի հարավային ուղղությամբ պլանավորված օպերացիան ձախողվել է, քանի որ պատերազմի կանոնների կոպիտ խախտում է տեղի ունեցել։

«Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունեինք, քանի որ մեր բանակն ի վիճակի է եղել դիմակայելու հակառակորդին»,- եզրափակում է ՄՀակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում



Մանրամասները՝  տեսանյութում։