A
A
N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 21-ին և 22-ին N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Անձնակազմը երթով դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և, ստանալով վերադաս հրամանատարության հրահանգները, անցել կրակային առաջադրանքների կատարմանը։
Վարժանքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են կրակային պատրաստության մակարդակը, հաստիքային զենքերի կիրառման և թիրախների խոցման հմտությունները։