ՏԿԵ փոխնախարարն այցելել է Սյունիքի մարզի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը և ծանոթացել արտադրական պրոցեսին, հետևել պոչամբարների վիճակին։
Փոխնախարարը ծանոթացել է նաև ջրի փակ շրջանառու համակարգին, որը ներդրվել է 2021 թ․ի ամռանը։ Ներկայումս ջրի շրջանառությունն իրականացվում է ամբողջությամբ փակ համակարգով, որը գրեթե բացառում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, այդ թվում՝ տեխնիկական ջրերի հոսքը դեպի Արաքս գետ։
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող փոխնախարարը այցելել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հարությունյանը կոմբինատի տարածքում ծանոթացել է արտադրական պրոցեսին։
Այցի շրջանակներում նախարարի տեղակալին է ներկայացվել նաև ընկերության զարգացման հնարավորությունները և պլանները։