Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Թովմասյան
A A
Պաշտոնական

Արթուր Թովմասյանը ողջունում է Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։ Հայտնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
 
Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։
 
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով։
 
Հ․ Գ․ Այս պահին ԱՀ ԱԺ նախագահի աշխատասենյակում ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընթանում է խորհրդակցություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։