Բացել լրահոսը Փակել լրահոսը
274175374_252060060448704_2662563037291023785_n
A A
Հասարակություն

142 հազար 500 եվրո «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին՝ CNF-ի կողմից

Կովկասի բնության հիմնադրամն /CNF/ 2022 տարվա առաջին գումարային փոխանցումներն է կատարել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին։ Հայտնում է ՇՄ նախարարությունը։
 
 CNF-ը 142 հազար 500 եվրո է փոխանցել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին։
Հատկացված գումարներով պահպանվող տարածքներում ֆինանսավորվում են կառույցների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը։