AEGEE-ն մասնաճյուղ կունենա Երեւանում
Երեւանում տեղի է ունենալու AEGEE-Երեւան երիտասարդական հասարակական կազմակերպության պաշտոնական բացումը:
Արարողությանը ներկա են լինելու ՀՀ արտաքին գործերի, կրթության և գիտության,մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններից, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ:
AEGEE-ն ֆրանսիական ծագում ունեցող կազմակերպություն է ( «Եվրոպական ուսանողների ֆորում» անվան հապավումն է ֆրանսերենով):
AEGEE-ն Եվրոպայի ամենախոշոր կազմակերպություններից է: Ներկայումս ունի մոտ 15000 անդամ տարբեր երկրներում:
Այս տարվա հոկտեմբերին AEGEE-ի 50-րդ գագաթնաժողովի ժամանակ համաձայնագիր է կնքվել AEGEE-Եվրոպայի և AEGEE-Երևանի միջև եւ, ըստ այդ համաձայնագրի, AEGEE-ն իրավունք է ստացել պաշտոնապես գործելու Երևանում:
Ներկայումս «AEGEE-Երևանն» ունի 30 ակտիվ անդամ եւ ստացել է անդամագրման բազմաթիվ դիմումներ: Նշենք, որ AEGEE-ի անդամ կարող են դառնալ մինչև 35 տարեկան բոլոր ակտիվ երիտասարդները: