Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպե՞ս է դպրոցներում լրացվելու քիմիայի, ֆիզիկայի մասնագետների պակասը (տեսանյութ)

Դա մեր կարևորագույն ռազմավարական հարցերից է։ «Ա1+»-ի հարցին՝ դպրոցներում ֆիզիկայի և քիմիայի մասնագեսների խնդիրը ներառվա՞ծ է 2030 թվականի կրթության պետական ռազմավարության նախագծի մեջ և ի՞նչ է արվելու այս ուղղությամբ, այս մասին ասաց նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ իրենց թիրախներից մեկն այն է, որ ռազմավարության ժամկետի ավարտին դպրոցներն ապահովված լինեն անհրաժեշտ որակավորմամբ մանկավարժներով։

«Եվ իհարկե բնագիտական ուղղությամբ ունենք լրջագույն խնդիր՝ կադրերի պակասի և ուսուցիչների միջին տարիքային կազմի բարձր լինելու խնդիր»,-ասաց նախարարի տեղակալը բացատրելով․ «Առաջիկա տարիներին մեծ թվով մասնագետներ մուտք կգործեն, բայց նրանք չեն կրթվում»։

Ժաննա Անդրեասյանը խնդրի լուծումը համալիր քաղաքականության վարմամբ է տեսնում։

«Նախագիծն իհարկե անդրադառնում է խնդրին։ Միջոցներից մեկը, որ դիտարկվում է, վարձատրության վերանայումն է», -ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանի, Ժաննա Անդրեասյանի և Կարեն Թռչունյանի համատեղ մամուլի ասուլիսը` Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ: Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման և հրապարակված է իրավական ակտերի նախագծերի e-draft միասնական էլեկտրոնային հարթակում։ Մանրամասները՝ տեսանյութում։