Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը (տեսանյութ)

«Սա միակ բաց նիստը կլինի, մնացած նիստերը կլինեն փակ»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի քննարկման ժամանակ ասաց Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը նշեց, որ չնայած փակ դռների հետևում են նիստերը լինելու, այդուհանդերձ, ամբողջը տեսաձայնագրվելու է և արխիվացվելու, բացի այդ նիստերին մասնակցելու են նաև զոհվածների ծնողներ:

Նիստի սկզբում Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դժվար է ասել, թե երբ կհասնեն եզրակացությունների:

Լրագրողի խոսքին, որ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ ինքը չի մասնակցելու նիստերին, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Մովսես Հակոբյանը փորձում է լեգիտիմացնել ընդդիմության չմասնակցելը։

Մանրամասները տեսանյութում: