Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՔՊ-ն կողմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում և Զանգեզուրյան միջանցքն իրականություն դառնա․ Գրիգորյան (տեսանյութ)

Մեր հայրենակիցները ցանկանում են իմանան, թե այս պահին ինչ է տեղի ունենում։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Աննա Գրիգորյանը։

« «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երբ որոշում է կայացրել չդատապարտել «Շուշիի» հռչակագիրը, ես մի քանի բանաձևում կտամ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ իշխանությունն, ըստ էության, կողմ է հռչակագրին։

«Ըստ էության կողմ է նրան, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, կողմ է նրան, որպեսզի զանգեզուրյան՝ այսպես կոչված միջանցքը իրականություն դառնա, կողմ է նրան, որ ՀՀ-ն հետ կանգնի Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքակությունից»,- շեշտեց ըննդիմադիր պատագամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով․ «Այսքան բացահայտ, այսքան ունիսոն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ուղղակի դժվար էր պատկերացնել նույնիսկ ձեր պարագայում»։

Մանրամասները՝ տեսանյութում։