Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Վանին», իսկ «Նորավանքը» և ԲԿՄԱ-ն ոչ-ոքի խաղացին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում այսօր կայացան 18-րդ տուրի երկու հանդիպումներ:

Նախ միմյանց հետ հանդիպեցին երկու ետնապահները` «Նորավանքն» ու ԲԿՄԱ-ն: Վայքում կառուցված նոր մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Երկու թիմերն էլմնացին իրենց դիրքերում` համապատասխանաբար 8-9-րդ տեղերում:

Օրվա երկրորդ խաղում Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Վանին»: Այն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 77-րդ րոպեին խփեց Արթուր Միրանյանը: Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 19 միավոր և մոտեցավ 5-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին», որը վաղն իր հարկի տակ հանդիպելու է 2-րդ տեղում ընթացող «Փյունիկի» հետ: 

 

«Վանը» առաջին պարտությունը կրեց նորանշանակ մարզիչ Սևադա Արզումանյանի գլխավորությամբ և այժմ 11 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում: