Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստանիսլավ Զաս
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը Դոնբասում կարող է խաղաղապահներ տեղակայել ՄԱԿ-ի մանդատով և Ուկրաինայի համաձայնությամբ

Դոնբասի հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիան և Ուկրաինայի համաձայնությունը:

Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Reuters գործակալությանը տված հարցազրույցում։

«Տեսականորեն դա հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը։ Ի վերջո դա նրա տարածքն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, ինչպես նաև անհրաժեշտ է, որ այդ որոշումը պաշտպանվի մեր բոլոր կառավարությունների կողմից»,- ասել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն այժմ իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ:

«Ես չեմ հավատում, որ իրավիճակն այժմ կարող է վերադառնալ այն վիճակին, երբ տանկերը մնում էին իրենց բազաներում, իսկ զինվորները գտնվում էին զորանոցներում։ Հիմա պետք է գիտակցել բանակցությունների սեղանի շուրջ նստելու և համաձայնության գալու անհրաժեշտությունը։ Սա է նոր իրականությունը»,- ասել է Զասը։